ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով օրեր առաջ ձերբակալվել էր Ռուսաստանում, քաղաքական ապաստան է խնդրել Մոսկվայից:
Պողոսյանի փաստաբան Միխայել Յամչիտսկին հայտարարել է, որ համապատասխան որոշումը կայացնելու է ՌԴ նախագահին կից հանձնաժողովը: Նրա կարծիքով հայտը բավարարելու հիմքեր կան, քանի որ իր հայրենիքում նախկին պատգամավորը քաղաքական հետապնդումների ենթարկվում:
Ապրիլի 23-ին, Ռուսաստանի դատարանը բավարարել էր Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը: