Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում ավարտվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գագաթնաժողովը, գրում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալներով՝ բանակցությունները երեքուկես ժամ են տևել, որից 2 ժամը ղեկավարները զրուցել են դեմառդեմ ձևաչափով:
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կորեական թերակղզում իրավիճակին նվիրված հարցեր: Հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդներն էլ քննարկումը կառուցողական են որակել:
Հիշեցնենք, որ սա երկու ղեկավարների առաջին հանդիպումն է, ինչպես նաև Կիմ Չեն Ընի առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն: