Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք է կատարել այրվող ինքնաթիռ: «Аэрофлот»-ի ինքնաթիռը պետք է Մոսկվայից թռչեր Մուրմանսկ, սակայն բորտում բռնկված հրդեհի պատճառով ետ է վերադարձել ու վայրէջք կատարել արդեն իսկ այրվելով: Բոլոր 73 ուղևորները և անձնակազմի 5 անդամները տարհանվել են, կա 10 տուժած, զոհեր չկան:
Օդանավակայանը կարճ ժամանակով փակվել էր, գործի էին դրվել բոլոր ճգնաժամային ուժերը, հրդեհը շատ արագ մարվել է: