Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի եզրափակչում Հայաստանի քվեարկության արդյունքները կհայտարարի 2014 թվականին մրցույթին մասնակցած Արամ MP3-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Eurovoix-ը:
Իսրայելում անցկացվող «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սրբուկը, ով մայիսի 16-ին երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ «Walking out» երգով հրաշալի ելույթ ունեցավ առաջին համարի ներքո: Այդուհանդերձ, քվեարկության արդյունքում մեր մասնակիցը չկարողացավ ստանալ բավարար թվով ձայներ ու դուրս մնաց մրցույթից: