Գլխավոր Լուրեր Պատահարներ Շիրակի մարզում դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ երեք...

Շիրակի մարզում դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ երեք դպրոցական հոսպիտալացվել է

0
948

Շիրակի մարզում երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։

ժամը 21:00-ի սահմաններում Սարակապ գյուղի բնակիչ, 17-ամյա Ռ. Ծ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ԼԼ 394 համարանիշի ավտոմեքենայով Հայկաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վարորդ Ռ. Ծ.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ 16-ամյա Ա. Ա.-ն և 17-ամյա Գ. Գ.-ն մարմնական վնասվածքներով այսօր՝ մայիսի 26-ին, կեսգիշերն անց, տեղափոխվել են Գյումրու Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց:

Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ վարորդ Ռ. Ծ.-ն Սարակապ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Միսակ Ծառուկյանի տղան է: Ավտոմեքենան էլ հաշվառված է Մ. Ծառուկյանի անվամբ: