Հինգ մարդ Է զոհվել վարժական թռիչքի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook-ում ցամաքային զորքերի Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
«Ավիաաղետի հետեւանքով նախնական տվյալներով զոհվել Է անձնակազմի չորս անդամ եւ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի բանակային օդուժի 16-րդ առանձին բրիգադի հրամանատարը»,- նշվում Է հայտարարության մեջ:
Վթարը տեղի Է ունեցել մայիսի 29-ի ուշ երեկոյան: Ուղղաթիռը աղետի Է ենթարկվել Ռովենի մարզի Սեստրյատին գյուղի մոտ: Ուղղաթիռի կործանման վայրում աշխատում են փրկարար ծառայությունները եւ իրավապահ մարմինները:
Նաեւ պատահարի վայր Է ժամանել պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի եւ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության հանձնաժողովը: Վթարի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: