Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը կլքի՞ պաշտոնը. ըստ լուրերի, Աննա Հակոբյանի հետ տարաձայնություններ կան

«Հրապարակ». Արսեն Թորոսյանը կլքի՞ պաշտոնը. ըստ լուրերի, Աննա Հակոբյանի հետ տարաձայնություններ կան

0
1007

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրինք` տեղեկություններ կան, որ ոչ այնքան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որքան «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ղեկավար տիկին Աննա Հակոբյանի հետ են Ձեր տարաձայնությունները՝ ծխախոտի «ինդուստրիայի», բարեգործական գումարներ «կորզելու» անթույլատրելի պրակտիկայի շուրջ․ Դուք ասել էիք, որ «համաշխարհային շատ մեծ հակաքաղցկեղային միությունները նշում են, որ որեւէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ եւ ակնկալել որեւէ գումար, որպեսզի չբարձրացվի դրանց դրական վարկանիշը»:

Հիմնադրամում, եթե մեղմ ասենք, «չեն հասկացել», արդյունքում հարաբերությունները բավականին լարված են։ «Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ լավ են` շատ»: Կարծո՞ւմ եք. քննարկումներ չե՞ն ընթանում «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանին առողջապահության նախարար նշանակելու ուղղությամբ։ «Ե՞վ»: Եվ` Դուք պատրաստվո՞ւմ եք լքել Ձեր պաշտոնը։ «Որեւէ խնդիր, կարծում եմ, չկա, ամեն բան շատ հարթ ընթանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում