VNews.am-ը գրում է․
«Ինտերը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Անտոնիո Կոնտեի նշանակման մասին:
49-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետի մասին տեղեկություն չի հաղորդվում: Սակայն, ըստ շշուկների, նա 3 տարվա պայմանագիր է ստորագրել միլանցիների հետ ու ստանալու է 36 մլն. եվրո:
Կոնտեի վերջին աշխատավայրը եղել է «Չելսին», նա նաև գլխավորել է Իտալիայի հավաքականը և «Յուվենտուսը»:
«Ինտերը» գլխավոր մարզչի պաշտոնից ավելի վաղ հեռացրել էր Լուչիանո Սպալետիին, որը թիմում աշխատեց 2 տարի: