Armsport.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը, ակումբը լքել է 41-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը:
«Ջենտլմեն խաղադաշտում ու դրանից դուրս, անհավանական ընկեր թիմակիցների համար: Քեզ ամենալավն ենք մաղթում ապագայում: Հաջողություն ու շնորհակալություն ամեն ինչի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Բուֆֆոնը ՊՍԺ էր տեղափոխվել նախորդ ամռանը «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակով:
Պայմանագիրը նախատեսված էր մինչև այս ամառ: