Գլխավոր ՇոուԲիզ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը տոնում են ամուսնության 10-ամյակը (լուսանկարներ)

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը տոնում են ամուսնության 10-ամյակը (լուսանկարներ)

0
2933

Երգչուհի Սիրուշոն և Լևոն Քոչարյանը տոնել են իրենց ամուսնության 10-ամյակը: Այս առիթով Սիրուշոն ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում և գրել. «10 տարի»: Լուսանկարով կիսվել է նաև Լևոնը:

Տարիներ առաջ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի հարսանիքն ամենաքննարկվողն էր հայկական շոու բիզնեսում: Նրանք մեծ միջոցառում էին կազմակերպել իրենց հարսանիքի առթիվ, որից բազմաթիվ լուսանկարներ հայտնվեցին համացանցում:

Զույգը միասին է դեռ դպրոցական տարիներից՝ արդեն 18 տարի: Մի առիթով Լևոնը գրել էր. «Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ կապեց ինձ քեզ»: Այն ժամանակ Սիրուշոն եղել է 14 տարեկան, Լևոնը՝ 16:

Համատեղ կյանքի ընթացքում զույգը 2 որդի է ունեցել: Ավագը՝ Ռոբերտը, 5 տարեկան է, կրտսերը՝ Միքայելը, 3: