Գլխավոր Սպորտ Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» առաջարկած բոլոր պայմանները

Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» առաջարկած բոլոր պայմանները

0
1552

VNews.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» կողմից իրեն առաջարկված բոլոր պայմանները հանուն «Կամպ Նոու» վերադառնալու: Այս մասին հաղորդում է UOL-ը:

Ինչպես լրատվամիջոցին հայտնել է ֆուտբոլիստի մտերիմներից մեկը, 27-ամյա բրազիլացին համաձայնել է աշխատավարձի նվազեցման, որպեսզի վերադառնա կատալոնական ակումբ: Նեյմարը նաև կհրաժարվի «Բարսելոնայի» դեմ ներկայացրած հայցից, որը վերաբերում է իր հետ 2016 թվականին երկարաձգված պայմանագրին, ինչի դիմաց կատալոնացիներից պահանջում էր 26 մլն եվրո: Ֆուտբոլիստը նաև հրապարակավ կխոսի ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին:

Նեյմարը Ֆրանսիայի 2018/19թթ․ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման ու դարձել 15 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը Նեյմարի տրանսֆերը չի վաճառի 300 մլն եվրոյից պակաս գումարի դիմաց: