Անկախ պաշտոնից, օլիգարխ կլինի, ով ուզում է լինի, եթե մեկը նեղում է, զանգեք, կգամ ձեր կողքը կկանգնեմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, անցկացրին ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Դուք եք օրենքը, բայց դա պետք է լինի օրենքի սահմաններում: Պետք է ստիպեք օրինախախտին, որ նա հարգի օրենքն ու Սահմանադրությունը»,-ասաց նա՝ կրկին ընդգծելով կոռուպցիոն որևէ դրսևորման բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը: