sport.news.am-ը գրում է.
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է անցած մրցաշրջանի արդյունքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների տասնյակը։
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Յուվենտուս»)
Ֆրենկի Դե Յոնգ (Հոլանդիա, «Այաքս» – «Բարսելոնա»)
Մատեյս Դե Լիգտ (Հոլանդիա, «Այաքս» – «Յուվենտուս»)
Հարի Քեյն (Անգլիա, «Տոտենհեմ»)
Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի» – «Ռեալ»)
Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»)
Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ)
Լիոնել Մեսի (Արգենտիա, «Բարսելոնա»)
Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)
Վիրջիլ վան Դեյկ (Հոլանդիա, «Լիվերպուլ»)
Քվեարկությունը կանցկացվի ՖԻՖԱ-ի կայքում։ Հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 23-ին Միլանում կայանալիք մրցանակաբաշխությունում։