Գլխավոր ՇոուԲիզ Ինչու Թոմ Կրուզը 2013 թվականից չի շփվում իր դստեր հետ

Ինչու Թոմ Կրուզը 2013 թվականից չի շփվում իր դստեր հետ

0
1861

Վերջին անգամ 57-ամյա Թոմ Կրուզին իր դստերի Սուրիի հետ տեսել են 2013 թվականին, կարճ ժամանակ անց այն բանից, երբ նա ու Քեթի Հոլմսը ամուսնալուծվեցին։ Պատճառը, որքան էլ կարող է զարմանալ, սակայն կրոնական է։

Նախկին սայենթոլոգ Սամանտա Դոմինգոն վստահ է, որ սայենթոլոգների կրոնական կազմակերպությունը, որին հարում է Թոմ Կրուզը, արգելել է Կրուզին հանդիպել իր դստեր հետ, իսկ այդ միակ հանդիպումն էլ եղել է մարդկանց ուշադրությունը շեղելու տրյուկ։ (Սայենթոլոգների կազմակերպությունը կեղծ-քրիստոնեական կրոնական հոսանք է, որը տարածված է Արեւմտյան աշխարհում)։

US Weekly-ի հետ զրույցում Սամանտա Դոմինգոն ասել է․ «Ամենայն հավանականությամբ այդ հանդիպումը կազմակերպվել է, որ նրանց միասին տեսնեն ու քննադատությունները դրա հետ կապված դադարեցվեն»։

Դոմինգոն պարզաբանել է, որ սայենթոլոգները հավատում են վերամարմնավորմանը, ուստի եւ կրոնական այդ հոսանքին հարողների համար Սուրին ոչ թե Թոմի դուստրն է, այլ ինչ որ հոգի, որը գտնվում է Թոմի դստեր մարմնում։

Կրոնական այս կազմակերպության ներկայացուցիչները, հերքում են, ասելով, որ Կրուզն ինքն է որոշել չհանդիպել իր դստեր հետ եւ իրենք որեւէ կերպ չեն արգելել դրան։

Հետաքրքրական է այն, որ Կրուզը կապ է պահպանում իր երկու մյուս երեխաների հետ, որոնց մայրը Նիկոլ Քիդմանն է՝ 26-ամյա Իզաբելլայի եւ 24-ամյա Քոնորի, որոնք նույնպես սայենթոլոգներ են։

Աղբյուր