Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի պարոն նախագահ,
Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Համոզված եմ, որ դարերի խորքից եկող հայ-մոլդովական բարեկամությունն ամուր հենք է ստեղծում Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների համապարփակ զարգացման և ընդլայնման համար:
Վերահաստատում եմ, որ հայաստանյան կողմը պատրաստ է փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: