Գլխավոր Իրավական Խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանին բերման կենթարկեն. Արթուր Վանեցյան

Խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանին բերման կենթարկեն. Արթուր Վանեցյան

0
1688

News.am-ը գրում է․

Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել, նրա առանձնատանը և մյուս տարածքներում իրականացվող խուզարկության ավարտից հետո նա բերման կենթարկվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա հայտնեց, որ ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցված առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի հատկանիշներով, և վերաբերվում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին։

«Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձնանց տարածքներում և առանձնատներում։»,–ասաց նա՝ հավելելով, որ խուզարկությունը դեռևս շարունակվում է։