Գլխավոր Լուրեր Միջազգային «Ռուսաստանը դեմ չէ Թուրքիայի ռազմական գործողությունների ընդլայնմանը Սիրիայում». Էրդողան

«Ռուսաստանը դեմ չէ Թուրքիայի ռազմական գործողությունների ընդլայնմանը Սիրիայում». Էրդողան

0
780

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ Թուրքիայի ռազմական գործողությունների ընդլայնմանը դեպի Քոբանի քաղաք: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Միաժամանակ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը չի մտնելու Մանբիջ:

«Հիմա շշուկները շատ են, բայց դեսպանատան միջոցով մենք գիտենք, որ Ռուսաստանը դրական մոտեցում ունի Քոբանիի հարցում: Մենք բանակցություններ ենք վարում ՌԴ-ի հետ ռազմական և դիվանագիտական մակարդակով: Մանբիջը դեռ մաքրված չէ քրդական խմբավորումներից, ինչպես խոստացել էր ԱՄՆ-ն, բայց Թուրքիան այնտեղ չի մտնի, այնտեղ կմտնեն իրական տերերը՝ արաբները, և մեր գործն է ապահովել նրանց անվտանգությունը»,- ասել է Էրդողանը լրագրողներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: