Գլխավոր Սպորտ Արմեն Գյուլբուդաղյանց. Հաջորդ երկու խաղում դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար

Արմեն Գյուլբուդաղյանց. Հաջորդ երկու խաղում դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար

0
808

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Առաջին կեսում գոլային պահեր ստեղծեցինք, ինչ-որ բաներ ստացվեցին, մրցակիցը վտանգավոր պահեր ստեղծում էր հիմնականում ստանդարտ իրավիճակներից: 4-5 անկյունային եղավ, որից մեկն ավարտվեց գոլով:

Երկրորդ կեսում փորձեցինք ավելի առաջ գնալ, բացվեցինք մի փոքր, երկրորդ գոլը հակագրոհի արդյունքում բաց թողեցինք ու դրանից հետո մեզ մոտ կորավ խաղային կարգապահությունը: Փոփոխություններ կատարեցինք, որպեսզի արագացնենք խաղը, թարմացնեինք… Արասը, Էդգար Բաբայանը պետք է թարմացնեին առաջին գծում խաղը …չստացվեց» :

– Կարո՞ղ ենք ասել, որ սեպտեմբերյան խաղերի համեմատ այս հիմա շատ մեծ տարբերություն կային՝ կապված նաև բացակա խաղացողների հետ:

– Իհարկե, կա:Կամոն մեր ոգին է, մեր թիմի արագությունն է: Կառլենը մեր թիմի՝ բնավորություն ունեցող խաղացողներից է, կայուն: Իսկ Հենոն այն խաղացողն է, որը տարբերություն է ստեղծում ու որի պակասը զգացվեց թե՛ հանդերձարանում, թե՛ դաշտում:

– Եվս երկու խաղ մնաց անցկացնելու, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն որոշում: Ինչի՞ համար է պայքարելու հավաքականն այդ խաղերում:

– Դուրս ենք գալու և փորձենք խաղալ հաղթանակի համար: Պետք է փորձենք լավ ավարտել ցիկլը:

Աղբյուր  ArmSport.am