Armsport.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 8-րդ տուրում գրավել է «Բոլոնիայի» դարպասը:
Այս գոլը 34-ամյա պորտուգալացու համար 25-րդն էր Ա Սերիայում: Դրա համար նրան պահանջվեց 38 հանդիպում: Հաղորդվում է, որ միայն չորս ֆուտբոլիստներն են դա արել ավելի արագ՝ Վինչենցո Մոնտելան (31 խաղ), Ռոնալդոն (32 խաղ), Դիեգո Միլիտոն (33) և Անդրեյ Շևչենկոն (33):
Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2018-ի ամռանից։ Բոլոր մրցաշարերում հարձակվողը խփել է 32 գնդակ և կատարել 11 գոլային փոխանցում 51 խաղում։