Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին սպառնում է Եվրոպայի երկրներին բացել սահմանը հարյուր հազարավոր սիրիացի փախստականների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երբ ես ասում եմ, որ կբացեմ դռները, Եվրոպան զայրանում է: Մի բորբոքվեք, ժամանակը կգա, եւ մենք կբացենք դռները: Դուք էլ զբաղվեք հարյուր հազարավոր փախստականների խնդրով»,- հայտարարել է նա Անկարայում իր ելույթի ժամանակ:
Էրդողանը հավելել է, որ Եվրոպան «ունի միջոցներ եւ ուժ, սակայն ամեն անգամ, երբ Հունաստան հարյուրավոր փախստականներ են ժամանում, եվրոպացիները զանգում են Թուրքիա»: «Մեզ մոտ 4 մլն փախստական կա: Եթե որեւէ մեկը մեր մարդասիրական քաղաքականությունը թույլ համարի, մենք չենք հապաղի պատասխանել երկաթե բռունցքով»,- ասել է նա: