Գլխավոր Լուրեր Պատահարներ Սպիտակի ոլորաններում Nissan March-ը մոտ 700 մետր սահել է ձորը. 29-ամյա կին...

Սպիտակի ոլորաններում Nissan March-ը մոտ 700 մետր սահել է ձորը. 29-ամյա կին վարորդին հասցրել են հիվանդանոց

0
929

Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 27-ին, ժամը 21:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան հատվածի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի (վարորդ` Վիկտորիա Խ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մոտ 700 մ սահելով հայտնվել մոտակա ձորակում:
Փրկարարները Վիկտորիա Խ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: