Գլխավոր Պաշտոնական Արցախի ՊԲ-ի Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ տարածած հայտարարությունը

Արցախի ՊԲ-ի Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ տարածած հայտարարությունը

0
4354

Արցախի ՊԲ-ը Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:

Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում:

ԱՀ պաշտպանության նախարարություն»