Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար և պարզապես գեղեցկուհի Էլեն Ասատրյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։
Իր ինսթագրամի էջում դերասանուհի-երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ինչպես միշտ՝ հրապուրիչ տեսք ունի։ Լուսանկարին կից Էլենը գրել է․ «Բարդ եմ բաժանվում իմ «գոլդ» 22-ից ու ժպիտով դիմավորում եմ 23-ը՝ հավատալով, որ ինձ հրաշքներ է բերելու կամ էլ գոնե ՀՐԱՇՔՆԵՐՍ չի տանելու»:
NewsMag․am-ն էլ իր հերթին, առիթից օգտվելով, շնորհավորում է Էլենի տարեդարձը, մաղթում նրան անսահման երջանկություն: