Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է ևս երեք տարի մնալ ակումբում, սակայն պայմանով, եթե նրա աշխատավարձը բարձրացվի չորս անգամ,- հաղորդում է Corriere dello sport-ը:
2021 թվականին ավարտվող պայմանագրով «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը տարեկան վաստակում է 21 միլիոն եվրո:
Պորտուգալացին իր գործակալ Ժորժե Մենդեշի միջոցով հաղորդել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որ պատրաստ է մնալ, եթե նրան վճարեն տարեկան 80 միլիոն եվրո:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...