Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է նոյեմբերի 11-ից 16-ը: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի.
Դարպասապահներ
Արամ Հայրապետյան, «Ուրարտու»
Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կիսապաշտպաններ
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)
Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)
Հարձակվողներ
Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»
Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)
Տարբեր վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելլին, Սարգիս Ադամյանը և Կառլեն Մկրտչյանը։ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի Վարազդատ Հարոյանը։ Կրկին ազգային թիմ են հրավիրվել Գևորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Մանուչարյանը և Գեղամ Հարությունյանը։ Առաջին անգամ երկրի գլխավոր թիմից հրավեր է ստացել «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Արթուր Դանիելյանը: