Գլխավոր Լուրեր Պատահարներ Կարմիրգյուղում շմոլ գազի թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 9 անդամ

Կարմիրգյուղում շմոլ գազի թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 9 անդամ

1316
0

«Գավառ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: