«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբից հեռացել է նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հայտնում է «Mirror»-ը:
Զիդանը ցանկացել է հրավիրել Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին, սակայն Պերեսը դեմ է եղել: Արքայական ակումբի նախագահը առաջնահերթային է համարում Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»: Բայց ֆրանսիացին գոհ էր մադրիդցիների հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասից:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...