Գլխավոր Լուրեր Պատահարներ Երևանի շենքերից մեկում վերելակն ընկել է. կա տուժած

Երևանի շենքերից մեկում վերելակն ընկել է. կա տուժած

1225
0

Փետրվարի 29-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակը ընկել է և ներսում կա տուժած:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ վերելակը պոկվել և ընկել է. վերելակի ներսում է գտնվել 1984 թ. ծնված Արտյոմ Պ.-ն, ով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»,- նշված է հայտրարության մեջ: