Գլխավոր Սպորտ Զիդան․ Կլասիկոյի համար բանաձեւը՝ «գլուխ, սիրտ եւ միասնություն»

Զիդան․ Կլասիկոյի համար բանաձեւը՝ «գլուխ, սիրտ եւ միասնություն»

591
0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, թե ինչ շնորհիվ կարելի է հաղթել «Բարսելոնային»։ Թիմերը կհանդիպեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում։

«Կլասիկոյի համար բանաձեւը հետեւյալն է՝ «գլուխ, սիրտ եւ միասնություն»։ Այս դիմակայությունում բոլորն արտակարգ մոտիվացված են։ Սպասվում է գեղեցիկ հանդիպում, եւ մենք ունենք հրաշալի հնարավորություն ցուցադրել լավ ֆուտբոլ։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք։ Պետք է խաղանք նույն ոգով, ինչ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման 78 րոպեների ընթացքում։

Մենք խաղում ենք տանը եւ խաղադաշտում կթողնենք բոլոր ուժերը։ Դրանից հետո կունենանք եւս 12 հանդիպում տիտղոսի համար պայքարում»,- Զիդանի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը։

Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» մինչեւ 78-րդ րոպեն հաղթում էր 1։0 հաշվով, սակայն երկու գոլ բաց թողեց եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (մարտի 2)։

«Բարսելոնան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» հետ է 2 միավոր։