Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ»․ «Նախկինում մուծվում էինք, հիմա բյուջե կտանք». գործարարներն ամեն ինչ կանեն՝ ԱԱԾ...

«Հրապարակ»․ «Նախկինում մուծվում էինք, հիմա բյուջե կտանք». գործարարներն ամեն ինչ կանեն՝ ԱԱԾ տեսադաշտում չհայտնվելու համար

1884
0

Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր Հայաստանում գործարարները ևս փոխվում են: Մեզ տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի հայտարարած կոռուպցիոն պայքարին զոհ չդառնալու մտավախությամբ և օրինական դաշտում աշխատելու ցանկությամբ այս օրերին մի շարք տնտեսվարողներ ստվերից տեղափոխվում են բաց հարկային դաշտ:

Նրանք արագ-արագ գրանցում են բոլոր աշխատակիցներին, պատրաստ են բոլոր հարկերն ըստ օրենքի վճարել, միայն թե չհայտնվեն ԱԱԾ տեսադաշտում: «Ի՞նչ տարբերություն, նախկինում մուծվում էինք, հիմա բյուջե կտանք, թող ատկատ չվերցնեն, մենք էլ մաքուր կաշխատենք, բոլորին կգրանցենք, սաղ հարկերը կտանք»,- ասաց գործարարներից մեկը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: