Գլխավոր Լուրեր Միջազգային Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում՝ կորոնավիրուսի տարածման պատճառով

Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում՝ կորոնավիրուսի տարածման պատճառով

1437
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, հայտնում է Sky News-ը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ արտակարգ դրություն»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ:

Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա վարակի տարածման կանխարգելմանն ուղղված դաշնային միջոցներ տրամադրել նահանգներին:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պայքարի համար 50 միլիարդ դոլար հատկացնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մարտի 13-ից ներառյալ՝ 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը Նահանգներ: Ներկայում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 1629 դեպք, որից 41-ը՝ մահվան ելքով։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 8 դեպք։