Գլխավոր Լուրեր Պատահարներ Կասկադյորական վթար Երեւանում. Mercedes մակնիշի մեքենան հայտնվել է վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին

Կասկադյորական վթար Երեւանում. Mercedes մակնիշի մեքենան հայտնվել է վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին

1225
0

Այսօր՝ ապրիլի 26-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13:50-ի սահմաններում Mercedes E320 մակնիշի 03 QQ 040 համարանիշի ավտմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց մտնելիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Խանջյան-Վարդանանց փողոցները կապող վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին և մասամբ հայտնվել եզրաքարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Հարություն Գրիգորյանն ու Դավիթ Եսոյանը:

Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, բարեբախտաբար, ավտոմեքենան թունելի վրայից չի ընկել ցած, քանի որ բարձրությունը 3,5 մ է, սակայն մի քանի բազալտե քարեր կոտրվել ու թափվել են ներքև ու երջանիկ պատահականություն է, որ այդ պահին թունելի միջով ավտոմեքենաներ չեն անցել: