Գլխավոր Իրավական Անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել. Արմեն Աշոտյանը՝ ՀՀ քննչական...

Անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել. Արմեն Աշոտյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մասին

937
0

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ՀՀ ՔԿ տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ ՀՀ ԿԳ նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործն ուղարկվել է ՀՔԾ: Արմեն Աշոտյանը մասնավորապես, գրել է.

«Հարգելի ընկերներ և լրագրողներ:

Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն:

Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը:

Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով:

Շնորհակալ եմ աջակցության, հետաքրքրության և զորակցության համար»: