Մեծ Բրիտանիայում պաշտոնական մակարդակով խնդիր է դրված ամբողջովին ազատվել միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներից: Եվ ահա թե ինչու․․․
Պատճառը նրանում է, որ այդպիսի անձեռոցիկները պարունակում են պլաստիկ, որը չի քայքայվում: Արտադրողները պետք է ընտրություն կատարեն՝ կամ արտադրելուց նրանք պետք է հրաժարվեն պլաստիկից (ինչը զգալիորեն նվազեցնում է ինքնարժեքը), կամ թաց անձեռնոցիկներից արդեն պետք է հրաժարվեն Մեծ Բրիտանիայի բնակիչները:
Սրանով պրոբլեմը չի ավարտվում: Թաց անձեռոցիկները 93%-ով պատճառ են հանդիսանում երկրում կոյուղատար խողովակների խցանման: Բնակիչներն ուղղակի նետում են օգտագործված անձեռոցիկները կոյուղի և արդյունքում տեղի իշխանությունների համար հավելյալ պրոբլեմներ ստեղծում:
Ի դեպ, իշխանությունները որոշել են դրանով կանգ չառնել: 2042թ․ Մեծ Բրիտանիայում ամբողջությամբ կհրաժարվեն «պլաստիկե թափոններից, որոնցից կարելի է խուսափել»: Դրանց թվում են ոչ միայն թաց անձեռոցիկները, այլ նաև պլաստիկե ծծախողովակը, խառնիչները և ականջի փայտիկները: