Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը վերսկսել է մարզումները Եգիպտոսի ազգային հավաքականի ընդհանուր խմբում։ Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սալահը մարզվել է առանց սահմանափակումների։
Սակայն հունիսի 15-ին կայանալիք Ուրուգվայի հետ խաղին Սալահի մասնակցությունը կասկածի տակ է։ ԱԱ-2018-ի խմբային փուլում Եգիպտոսի մրցակիցներն են լինելու նաեւ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան։
Ֆուտբոլիստը ուսի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ, որում «Լիվերպուլը» 1։3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...