Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Պարտադիր կուտակայինի մասին օրենքը երևան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին...

«Հրապարակ». Պարտադիր կուտակայինի մասին օրենքը երևան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին անհամաձայնությունը

3555
0

«Պարտադիր կուտակայինի մասին օրենքը, որն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա արտա­հերթ նիստում, երևան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին անհամաձայնությունը:

ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել այդ նախագծին, չնայած նախկինում համակարգի ներդրմանը դեմ չեն եղել: 2008թ., երբ իշխող կոա­լիցիայում պատասխանատվություն էին ստանձնել և´ ՀՅԴ-ն, և´ ԲՀԿ-ն, ընդունվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կեն­սաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»:

Այն ենթադրում էր նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում: Եվ չնայած 2 ուժերի նախարարներն էլ օրերս կառավա­րության նիստում կողմ քվեարկեցին նախագծին, սակայն ՀՅԴ-ն և «Ծառուկյան դաշինքը» լավա­գույն դեպքում ձեռնպահ կլինեն, քանի որ արտա­հերթ ընտրություններ են մոտենում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: