Եգիպտոսի հավաքականի դարպասապահ Մուհամեդ Էլ Շենավին ճանաչվել է ԱԱ-2018-ի խմբային փուլի՝ Ուրուգվայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ,- հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:
Ուրուգվայցիները հաղթել են նվազագույն հաշվով: Երկրորդ խաղակեսում Էլ Շենավին կատարել է մի քանի սեյվ, սակայն հանդիպման վերջին րոպեներին Խոսե Մարիա Խիմենեսը խփել է հաղթական գնդակը:
Ուրուգվայից և Եգիպտոսից բացի A խմբում ընդգրկված են նաև Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...