Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը 3:3 հաշվով է ավարտել Պորտուգալիայի հետ խաղը:
Հանդիպման չորրորդ րոպեին Նաչոն սեփական տուգանայինում խախտում է թույլ տվել Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ: Վերջինս հաջող է իրացրել 11 մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվը: 24-րդ րոպեին Դիեգո Կոստան անհատական հիանալի խաղից հետո խփել է պատասխան գնդակը:
44-րդ րոպեին Ռոնալդուն դե Խեայի կոպիտ սխալից հետո կրկին առաջ է մղել իր թիմին: Ընդմիջումից հետո իսպանացիները Կոստայի և Նաչոյի գոլերի շնորհիվ կարողացել են հաշիվը դարձնել 3:2: Սակայն 88-րդ րոպեին Ռոնալդուն հերթական անգամ օգնության է հասել իր թիմին՝ տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 3:3:
Այսպիսով, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը մրցաշարում մեկնարկել է հեթ-տրիկով:
https://streamable.com/ul2wo