Գլխավոր Իրավական 14-ամյա Հայկ Հարությունյանին դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել

14-ամյա Հայկ Հարությունյանին դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել

5445
0

Անչափահաս, 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով։

Այս մասին զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Արարատի մարզի դատախազությունում հարուցվել  է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- ասաց Խաչատրյանը։

Նշենք,որ հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Հ.Հարությունյանին հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել էին որոնողական աշխատանքներ։

Ոստիկանության որոնողական աշխատանքներին միացել էին նաև կամավորներ, փրկարարներ, քաղաքացիներ։