Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Հասցեատերը, որին ուղղված էր գրառումը, հասկացել է. վարչապետի մամուլի խոսնակը հեռուստատեսություններին...

«Հրապարակ». Հասցեատերը, որին ուղղված էր գրառումը, հասկացել է. վարչապետի մամուլի խոսնակը հեռուստատեսություններին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

5047
0

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ որոշ լրատվամիջոցների մեղադրել էր «հակապետական» գործունեության մեջ, բուռն քննարկումների տեղիք է տվել։

Վարչապետի մամուլի խոսնակին հարցրինք, թե հատկապես որ հեռուստաընկերություններին է վերաբերում այն, և ինչ «հակապետական» գործունեություն են իրականացրել դրանք, բայց կոնկրետ պատասխան չստացանք։

«Հասցեատերը, որին ուղղված էր գրառումը, հասկացել է, թե իրեն ինչ ենք ասել։ Եթե պարզվի, որ չի հասկացել, այդ ժամանակ կհրապարակայնացնենք խնդիրը»,- ասաց Արման Եղոյանը։

Վերաբերում էր Նախիջևանի սահմանն առաջ տալո՞ւն, «Սասնա ծռերի» ազատմա՞նը, կադրային քաղաքականությա՞նը։ «Ոչ։ Գրառման մեջ խոսվել է այն մասին, որ մարդը, հեռուստաընկերությունը դիտավորյալ քայլ է անում, ինչն անընդունելի է, ու ինքն էլ գիտի, որ անընդունելի է։ Ուզում եմ կրկնել, որ այդ քայլն իշխանությունների դեմ չէ, այլ  պետության»։ Իսկ ինչո՞ւ չեք ասում, թե ինչի մասին է խոսքը, այն առնչվում է «Երկիր մեդիայի» շաբաթ օրվա վերլուծականի՞ն։ «Ոչ, չի առնչվում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: