Գլխավոր Լուրեր Պատահարներ Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Դեբեդ գետից դուրս բերված հաղորդավարուհին մահացել է

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Դեբեդ գետից դուրս բերված հաղորդավարուհին մահացել է

10442
0

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հնարավոր է նախաքննություն անցկացնեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քնչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները:

Սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Կարեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի և նույն վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Գոռ Հովհաննիսյանը, Դավիթ Երզնկյանը, Հովիկ Վանեցյանն ու Կարապետ Հարությունյանը, ովքեր նաև ճանապարհ են բացել, որպեսզի փրկարարներն ու Թումանյանի ոստիկանները ազատ տեղաշարժվեն, հետաքրքրասեր քաղաքացիները խցանումներ չառաջացնեն:

Նոր տեսանյութ.