Գլխավոր ՇոուԲիզ «Ինչ լավ է, որ հենց քոնն եմ ես»․ դերասանուհի Ռոզա Դավթյանը նշանադրվել...

«Ինչ լավ է, որ հենց քոնն եմ ես»․ դերասանուհի Ռոզա Դավթյանը նշանադրվել է (ֆոտո)

358
0

Ռոզա Դավթյանը, որը հեռուստադիտողների լայն շրջանակին հայտնի է «Կույր աշխարհ» հեռուստասերիալից, նշանադրվել է։ Այս մասին Ռոզան հայտնել է ինստագրամյան իր էջում՝ տեղեկացնելով, որ արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին։ Դերասանուհին լուսանկարների շարք է հապարակել սիրելիի հետ, որի դեմքը, սակայն, ցույց չի տվել։

 

View this post on Instagram

 

A post shared by Roza Davtyan (@rozadavttyan)

«Մեր պատմությունը տարբեր է ու բնավ նմանություն չունի քո իմացածներին: Իմ անցած ճանապարհը շատ ավելի անհարթ է, քան դու կպատկերացնես, բայց ես անցնում եմ այդ ճանապարհը վեհորեն եւ անտրտունջ: Այս կյանքում ինձ բաժին հասածը կորցնելու եւ գտնելու մասին ճանապարհներն են …»,-իր անկեղծ գրառումը սկսել է Ռոզան։ Դերասանուհին հավելել է, որ իր բոլոր գտածների ետեւում կորուստներ են, բոլոր ձեռքբերումների ետեւում` անթիվ-անհամար ձախողումներ, իսկ բոլոր ժպիտների ետևում` հեկեկոցներ։

«Կորուստներ կան, որոնք չեն փոխարինվում, չեն մոռացվում, չեն սպիանում, եւ, ի հակառակ նշվածների, խորը արմատներ գցելով՝ օրերից մի օր անգամ ծիլ են տալիս…

Բայց գուցե, փարատողը այն է, որ գտնվելիքների մեջ եզակիորեն, բայց գոնե լինում են դեպքեր, որ երջանկացնելու ձեւը եւս չմոռացվողներից է դառնում:
Ես չեմ վախենա ասել ,որ Հորս կորցնելուց հետո քեզ գնտելը իմ կյանքում եղած, լինելիք եւ այժմյան եղածներից ամենից անգինն է։ Իմ փոթորկոտ կյանքին հանգստություն տվողն ես, իմ չբթացող ցավերի լուռ կիսողն ես, իմ մենակ օրերի անփոխարինելի ընկերն ես, իմ հաջողություններից անմնացորդ երջանկացող ու վշտիս մեջ հետս լացողն ես․․. Գուցե եւ ուժեղ եմ ես, բայց դու ինձ դարձնում ես անպարտելի… Հիմա ես իմ հետեւում ունեմ անթիվ-անահամար կորցրած եւ գտած ճանապարհներ եւ վերստին, անդառնալի, հավերժ փակված, կողպեքված դռներ. Ու ունեմ ՔԵԶ, եւ առավելապես քոնն եմ ես։ Քոնը լինելը սպիցանում է բոլոր խորը վերքերը, հարթեցնում է բոլոր սպիերը, լռեցնում է բոլոր կեղտոտ բերանները, որովհետեւ քոնը լինելը Աստվածային օրհնություն է»,-սիրելիի մասին այսպես է գրել Ռոզան,-«Եվ որքան ասելիք կա Քոնը լինելու մեջ …
Ինչ լավ է, որ հենց ՔՈՆՆ եմ ես…»,-հավելել է դերասանուհին։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE