«Пятница» հեռուստաալիքով հեռարձակվող «Գաղտնի արտիստ» երաժշտական – դետեկտիվ շոուի եթերում սիրված երգիչև բլոգեր Դավիթ Մանուկյանը երգել է հոր հետ նույն բեմում՝ իրականացնելով նրա երազանքը:
«Գաղտնի արտիստը» նախագիծ է, որի մասնակիցների երկու թիմերը ձայնով գուշակում են գլխավոր հերոսներին՝ հայտնի մարդկանց հարազատներին: Հաղորդման հյուրն է եղել երգիչ Դավան իր հայրիկի հետ։
Դավան պատմել է, որ հայրը երաժշտական կրթություն չունի և երբեք վոկալով չի զբաղվել, բայց միշտ սիրել է երգել և երազել է ելույթ ունենալ բեմում։ Եվ ահա որդին նվիրել է հորը նման հնարավորություն և երգել նրա հետ։
«Ես կատարեցի հորս երազանքը։ Գիտեմ, որ նա մանկուց երազել է զբաղվել վոկալով, բայց նրան այդպես էլ չեն տվել երաժշտական դպրոց։ Փոքր տարիքից լսել եմ, թե ինչպես է նա քայլում բնակարանով և երգում, ընդ որում միշտ երգել է գեղեցիկ, այն էլ ակադեմիական վոկալով, չնայած երբեք վոկալով չի զբաղվել։ Շատ ուրախ եմ, որ մեզ մոտ ստացվեց դա անել», – իր էմոցիաներով կիսվել է Դավան Instagram–ում։
Մասնակից թիմերը նշել են, որ սա ամենահուզիչ ելույթներից էր, որն անտարբեր չթողեց ոչ մեկին։
View this post on Instagram