Գլխավոր ՇոուԲիզ «Օսկար-2026». Քվեարկություն՝ առանց ֆիլմերը դիտելու

«Օսկար-2026». Քվեարկություն՝ առանց ֆիլմերը դիտելու

92
0

Աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը՝ «Օսկարը», հերթական սկանդալի կենտրոնում է։ Դեռ չհասցրած սկսվել 2026 թվականի արարողությունը, Ակադեմիայի անդամներից մեկի անկեղծ խոստովանությունը պայթեցրել է համացանցը. «Ես չեմ դիտել առաջադրված ֆիլմերի նույնիսկ կեսը և չեմ էլ պատրաստվում»։

Փորձագետնե՞ր, թե՞ «ծույլ» ընտրողներ

Չնայած Ակադեմիայի ներդրած նոր ու խիստ կանոններին, ըստ որոնց՝ քվեարկողները պետք է պաշտոնապես հաստատեն, որ դիտել են բոլոր թեկնածու ֆիլմերը, իրականությունը այլ է։ Անանուն մնալ ցանկացած քվեարկողներից մեկը Deadline-ին տված նամակում նշել է, որ իր ժամանակն ավելի թանկ է, քան «միջակ» ֆիլմեր դիտելը։

«Ինչո՞ւ պետք է ժամանակ վատնեմ ֆիլմերի վրա, որոնց օգտին երբեք չեմ քվեարկի։ Իսկական «Լավագույն ֆիլմերը» մնացել են անցյալում՝ «Կնքահայրը», «Լոուրենս Արաբացի»… Ո՞վ է 5 տարի անց հիշելու այսօրվա հաղթողներին»,- գրել է նա։

Ովքե՞ր են 2026-ի ֆավորիտները

Այս տարվա գլխավոր հավակնորդների թվում են «One Battle After Another»«Hamnet» և «Sinners» ֆիլմերը։ Սակայն կինոսերների շրջանում կասկածները մեծ են. արդյո՞ք հաղթողները կընտրվեն իրական արժանիքների համար, թե՞ պարզապես «իներցիայով»՝ քվեարկելով այն ամենի օգտին, ինչն արդեն հայտնի է։

«Woke» օրակարգ և արհեստական բանականություն

«Օսկարը» շարունակում է քննադատվել «չափից դուրս քաղաքականացված» լինելու համար։ Նոր չափանիշները (Aperture 2025), որոնք պահանջում են բազմազանության (diversity) պարտադիր ապահովում կադրում և նկարահանման հրապարակում, շատերի կարծիքով սպանում են արվեստը՝ առաջնահերթությունը տալով վիճակագրությանը, այլ ոչ թե սյուժեին։

Բացի այդ, Ակադեմիան բախվել է Արհեստական Բանականության (AI) մարտահրավերին։ Անցած տարի մեծ աղմուկ բարձրացրած «The Brutalist» ֆիլմը, որտեղ AI-ն օգտագործվել էր դերասանների արտասանությունը շտկելու համար, ստիպեց վերանայել կանոնները։ Այսուհետ հաղթելու համար «մարդկային գործոնը պետք է լինի ստեղծագործական հիմքում»։

Ճգնաժամային վարկանիշներ

Հանդիսատեսի համար «Օսկարը» դարձել է «ձանձրալի»։ Քննադատները նշում են, որ հաղորդավարները (օրինակ՝ Քոնան Օ’Բրայենը) վախենում են սուր կատակներից, իսկ քաղաքականացված ելույթները հոգնեցրել են միլիոնավոր մարդկանց։


Իսկ ձեզ համար «Օսկարը» դեռ մնո՞ւմ է որակի չափանիշ, թե՞ այն վերածվել է հոլիվուդյան «փակ փարթիի», որտեղ կարևոր չէ՝ դիտել ես ֆիլմը, թե ոչ։

 

Նոր տեսանյութ.