Գլխավոր Իրավական Սուտ լուր է. ԱԱԾ պետը հերքում է, թե ԱՄՆ ՀԴԲ-ից քննիչներ են...

Սուտ լուր է. ԱԱԾ պետը հերքում է, թե ԱՄՆ ՀԴԲ-ից քննիչներ են եկել Հայաստան

12063
0

News.am-ը գրում է. ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյից քննիչներ Հայաստան չեն ժամանել։ Այդ մասին հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։

Մեկնաբանելով մամուլում տարածվծա տեղեկությունները՝ Վանեցյանն ասել է. «Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած ՀԴԲ աշխատակիցներ չկան։ Սուտ լուր է»։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ եւ Լեւոն Սարգսյանների դեմ, եւ այդ կապակցությամբ ՀԴԲ քննիչներ են ժամանել Հայաստան։