Գլխավոր Լուրեր Մամուլ «Փաստ». Ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջորկաեֆը. նրա հետ բանակցում են

«Փաստ». Ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջորկաեֆը. նրա հետ բանակցում են

1586
0

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է գործկոմի անդամների նախնական ցուցակը, որը դրվելու է ՀՖՖ սեպտեմբերի 22–ի համագումարի հաստատմանը: Կազմում ներգրավվել են Արթուր Վանեցյանը, Արմեն Նիկողոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Շաբոյանը, Արսեն Թորոսյանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Ադումյանը, Արեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանը, Հիրաչ Յագանը, Թովմաս Գրիգորյանը, Մարինա Թաշչյանը, Հակոբ Սիմիդյանը:

Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալ, որ, մի քանի բացառություններով, գործ ունենք ՔՊ–ական կազմի հետ, ճիշտ այնպես, ինչպես նախկինում, երբ գործ ունեինք ՀՀԿ–ական գործկոմի հետ: Ավելին, մեր ունեցած տվյալներով, այս ցանկը համալրելու է նաեւ Հայկ Մարությանը:

Մեր հավաստի տեղեկություններով, Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո ֆեդերացիայում արմատական փոփոխություններ են սպասվում: Մասնավորաբար, ֆեդերացիայի գործադիր տնօրեն կդառնա Արմեն Մելիքբեկյանը:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ապա նա հրաժարական է ներկայացնելու:

Ըստ մեր աղբյուրների, նա այնքան «ճամպրուկային տրամադրության» մեջ է, որ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ նույնիսկ մարզումներին չի մասնակցել: Այս պահին բանակցություններ են վարվում Յուրի Ջորկաեֆի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում