Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

«Ժամանակ». Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

1962
0

«Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա և հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան: Պուտինը, կարծես թե, ընդունել է հրավերը՝ իր մամուլի խոսնակ Պեսկովի միջոցով ասելով, թե կայցելի Հայաստան, թեև այցի ժամկետի հարցում հստակություն չկա:

Բայց արդեն հայտնի է, որ անկախ ժամկետից, Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:

Եթե Պուտինը Հայաստան է գալիս նրանց հանդիպելու համար, ապա ավելի լավ է այդ այցը ընդհանրապես չկայանա, որովհետև դրանից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը ընդհանրապես կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունների անկյունաքարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: