«Հայտնի փաստ է, որ այսօր Երևանի գերխնդիրներից մեկն էլ տրանսպորտն է: Պարզվում է՝ մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի վերջին երեք ամիսների ընթացքում պարզապես փակվել է: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել է համար 11 և 62 երթուղայինների, նաև համար 5 ավտոբուսի երթուղին: Պատճառը վնասով աշխատելն է: «Համար 62 երթուղու աշխատանքը ստիպված էինք դադարեցնել, քանի որ տեխնիկապես անմխիթար վիճակում էր գտնվում պարկը: Ոչ ոք ներդրում չցանկացավ կատարել, որովհետև վնասով էին աշխատելու: Հրաժարվեցին, մենք էլ ստիպված փակեցինք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը: Ինչ վերաբերում է տրանսպորտի ընդհանուր խնդրին, ապա Նավասարդյանի խոսքերով՝ այն գտնվում է ոչ լավ վիճակում:
«Բնականաբար, մեքենաների տեխնիկական վիճակը գնալով վատանում է, երթուղիներ են փակվում: Բայց դեռ կարողանում ենք սպասարկել»,- ասաց նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: