Գլխավոր Լուրեր Մամուլ «168 ժամ». Պուտինի առաջիկա այցը Հայաստան կդառնա սուր անկյունները հարթելու լավ հնարավորություն....

«168 ժամ». Պուտինի առաջիկա այցը Հայաստան կդառնա սուր անկյունները հարթելու լավ հնարավորություն. Ալեքսանդր Սկակով

2152
0

«Թեև ոչ ամբողջական բովանդակային հանդիպումների տեսքով, բայց ակտիվ շփումներ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ընթանում են ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Սա թույլ է տալիս ղեկավարներին առաջացած խնդիրները քննարկել առաջին ձեռքից, ծանոթանալ դիրքորոշումներին և ընդհանուր առմամբ համագործակցել ավելի արդյունավետ:

Բնականաբար, ներկայումս կան խնդիրներ, որոնք պայմանավորված են միմյանց հետ աշխատելու փորձի բացակայությամբ, ՀՀ իշխանության եկած անձանց կառավարման փորձի բացակայությամբ, որը խնդիրներ է առաջ բերում, և մի շարք այլ հանգամանքներով: Բայց տեսանելի է, որ այս հանդիպումներն առիթ են դառնում քննարկումների համար, երկու երկրների կարևորությունը միմյանց համար շատ ավելի մեծ է, քան նշածս խնդիրները: Ինչպես Փաշինյանի այցը Մոսկվա, այնպես էլ, կարծում եմ, Պուտինի առաջիկա այցը Հայաստան ևս կդառնա սուր անկյունները հարթելու լավ հնարավորություն»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ կատարելիք պաշտոնական այցի արդյունավետությանն ու օրակարգին:

Իր հերթին՝ քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարն ասել է, որ դեռևս շարունակվում է հարմարվողականության փուլը, Ռուսաստանը շարունակում է ճանաչել ՀՀ նոր իշխանություններին, հետևում է այս օրերին Միացյալ Նահանգներում ՀՀ վարչապետի ելույթներին, հանդիպումներին, արևմտյան շփումներին, որը ևս կարևոր կլինի՝ հասկանալու հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների լուծման հնարավորությունը: «Կարծում եմ՝ ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն բան պարզվի, փոխադարձ վստահություն ձևավորվի, քանի որ ներկայումս առաջացած բոլոր խնդիրների պատճառը վստահության բացակայությունն է երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: