Facebook ընկերությունը հայտնել է, որ սոցցանցի վրա կիբեռհարձակում են գործել, որն առնչվում է մոտ 50 միլիոն հաշիվների։
Չարագործներն օգտագործել են խոցելիությունը, որը կապված է «Դիտել որպես» գործառույթի հետ. նրանց հաջողվել է գողանալ հասանելիության բանալիները, որոնք օգտատերերին թույլ են տալիս սոցցանցն ամեն անգամ օգտագործելիս մուտքանունն ու գաղտնաբառը չմուտքագրել։
Facebook–ում դեռեւս չգիտեն՝ դրա հետեւանքով արդյոք գողացվել են հաշիվներ։ Անվտանգության նպատակով սոցցանցը փոխել է 90 միլիոն հաշիվների մուտքի բանալիները, դրա պատճառով դրանց սեփականատերերը ստիպված են եղել նորից մուտք գործել սոցցանց։ Facebook–ում նշում են, որ գաղտնաբառը փոխելու անհրաժեշտություն չկա։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...